Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի և սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օրերս ավարտվել է զենքի գնումների համար հայտարարված մրցույթը: Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը և առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին: Մոտ 30 ընկերության ուղարկվել են տենդերի փաթեթները, խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի ընկերությունը: Բանն այն է, որ ցանկությունը դեռ քիչ է, պետք է համապատասխան կապեր ու հնարավորություններ ունենալ՝ զենք ներկրելու համար: Ի դեպ, Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, նա անցնում է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը մարտի 14-ին փոխվեց՝ գրավի դիմաց ազատ արձակեցին, որպեսզի զենքի մատակարարման գործընթացը մտնի բնականոն հուն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |
«Թե՞ դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Ն․ Զոհրաբյան
3921:42«Ռուսաստանի դեսպանատան նոտայից զայրացած մարդկանց ընդամենը մեկ ճշմարտություն կասեմ»․ Սուրենյանց
8719:52«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան
13017:18«ՌԴ ԱԳՆ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանատունը ճիշտ կլինի՝ փոխեն հռետորաբանությունը». Արշալույս Զուրաբյան
13517:12«Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո». Արմեն Աշոտյան
15115:30«Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավն սկսեց պայթյունի վայրից». Բաբկեն Հարությունյան
16714:48