ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
![]() Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Մասիվի դատարանում այսօր Սասնա Ծռեր խմբի (Վ. Գերավետյան, Ս. Կյուրեղյան և մյուսներ) գործով «դատական նիստ» տեղի ունեցավ, որին չէր մասնակցում խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը: Արցախի Աղավնո համայնքում բնակվող Հակոբյանն այսօր հեռախոսազանգի միջոցով դատարանին տեղեկացրել էր, որ չի կարող ներկա գտնվել այսօրվա նիստին և դրա համար ունի հիմնավոր պատճառներ: Այդ մասին հայտարարեց նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Մարտիրոս Հակոբյանը ներկա էր: Նրա ապստամբ ընկերները «դատավարության» մասնակիցներին ու նիստը նախագահողին բացատրեցին, որ Մ. Հակոբյանն այս օրերին իր տունն ու գյուղն է պաշտպանում թշնամուց, ուստի այս դատական խեղկատակությանը մասնակցելը ժամանակի վատնում է, երբ վտանգված է Արցախի մի քանի գյուղերի ճակատագիրը: Նշենք, որ Աղավնոյին և հարակից համայնքներին այժմ վտանգ է սպառնում: Թշնամին շուտով շահագործելու է գյուղին կից կառուցած ճանապարհը, ինչը կնշանակի, որ նշված հայկական գոյուղերը կհայտնվեն թշնամական կողմի վերահսկողության տակ: Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական Բևեռ |
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հայտարարությունը
1718:1254-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
6916:30Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
6616:12Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ
10713:24Վրդովված ենք ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն մեղադրում են ռուսական կողմին՝ «Սուրմալու»-ի ողբերգության մեջ․ ՌԴ դեսպանատուն
17112:12Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում
13011:42