«Թող Լավրովը պատասխանի՝ որն է Լեռնային Ղարաբաղը»․ Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահության «չգոյության» մասին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը մեզանում ապոկալիպտիկ դատողությունների առիթ է դարձել։ Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը Լավրովը չի ձևավորել, որպեսզի մի հայտարարությամբ էլ ինքը լուծարի։ Դրա համար հարկ է ԵԱՀԿ գագաթաժողով գումարել և իրավական ուժ ունեցող որոշում ընդունել։ Երկրորդ, ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է ԼՂ խնդիր ստեղծել, այլ ԼՂ խնդրի լուծման համար է այդ խումբը և նրա համանախագահությունը ստեղծվել։ Նոյեմբերի 9/10-ի Հայտարարության տակ առկա է նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Այնտեղ խոսք չկա, որ ԼՂ խնդիրը «լուծված է»։ Ավելին, հստակ գրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ, կա Լաչինի միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին։ Հիմա թող Լավրովը պատասխանի՝ ո՞րն է Լեռնային Ղարաբաղը, ի՞նչ է նշանակում նրա կապը ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Հայաստանի հետ։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Թե՞ դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Ն․ Զոհրաբյան
3921:42«Ռուսաստանի դեսպանատան նոտայից զայրացած մարդկանց ընդամենը մեկ ճշմարտություն կասեմ»․ Սուրենյանց
8719:52«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան
13017:18«ՌԴ ԱԳՆ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանատունը ճիշտ կլինի՝ փոխեն հռետորաբանությունը». Արշալույս Զուրաբյան
13517:12«Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո». Արմեն Աշոտյան
15115:30«Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավն սկսեց պայթյունի վայրից». Բաբկեն Հարությունյան
16714:48