Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մի նախադասության մեջ նա որքան սխալներ և կեղծիք է թույլ տվել»․ Ոսկան Սարգսյան

541
Ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ., 21:00
«Մի նախադասության մեջ նա որքան սխալներ և կեղծիք է թույլ տվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազատություն ռադիոկայանին հայտնել է․ «Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի»։ Մի նախադասության մեջ նա որքան սխալներ և կեղծիք է թույլ տվել։ Իհամ Ալիևը Սյունիքով ճանապարհին միջանցք է անվանում, ցանկանում է, որ այնտեղ հայկական մաքսատուն և սահմանային անցակետ չլինի, ինչը Հայաստանի համար անընդունելի է, ինչպե՞ս է ճանապարհների ապաշրջափակման թեմայի քննարկումը կառուցողական մթնոլորտում ընթանում, երբ Ալիևը Հայաստանին զիջումներ պարտադրելու համար սադրանքների է դիմում և Հայաստանի սահմանագոտում ժամկետային զինծառայողներ են զոհվում։ Ո՞ւմ կողմից են քաղաքական խարդավանքները և ինչո՞ւ են դրանք «անհասկանալի», եթե անհասկանալի են, ինչո՞ւ ես լիահույս, որ գործընթացը շուտով հաջողությամբ կավարտվի»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան