Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պարզաբանում է տարածել

452
Ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ., 19:12
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պարզաբանում է տարածել

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պարզաբանումը

Ի պատասխան լրատվամիջոցներում տարածվող հրապարակումների՝ հայտնում ենք, որ հանրայնացված տեղեկությունների մի մասը ներկայացված է առանց ամբողջական վերլուծության։

Մասնավորապես, կատարված հաշվարկի համաձայն, Գառնի պ/մ ա/թ մասնաճյուղի մեկ օրվա եկամուտ է նշվել 4․125․000 ՀՀ դրամը, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Հաշվարկի համար հիմք է ընդունվել հունիսի 12-ի դրությամբ այցելուների քանակը՝ 5 000 անձ, կատարվել է միջինացված հաշվարկ՝ հիմք ընդունելով մեկ անձի այցելության համար սահմանված գումարը՝ 750 ՀՀ դրամը։ Հունիսի 12-ին Գառնի պ/մ ա/թ մասնաճյուղի 5․000 այցելուից 125-ը եղել են արտասահմանցիներ, 2214-ը՝ տեղացիներ և ԵԱՏՄ քաղաքացիներ, 1152-ը՝ երեխաներ, 78-ը՝ թոշակառուներ, անվճար այցելության իրավունք ունեցող անձանց թիվը կազմել է 132, դպրոցական աբոնեմենտով այցելուներինը՝ 481։ Նույն օրը 1 անգամ մատուցվել է օտար լեզվով էքսկուրսիա, 6 անգամ՝ աուդիոգիդի ծառայություն, տեղի է ունեցել 1 ֆոտոնկարահանում։

Այսպիսով, հունիսի 12-ին վաճառված տոմսերի և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարը կազմել է 2 097 000 ՀՀ դրամ, որից 355․019 ՀՀ դրամը՝ հարկային պարտավորություն։

Նման ակտիվություն գրանցվել է ընթացիկ ամսվա վերջին երկու կիրակի օրերին, իսկ տուրիստական ակտիվ սեզոնի ընթացքում շաբաթվա մյուս օրերին այցելությունների քանակը հասնում է մինչև 1000-ի /մինչև 600.000 ՀՀ դրամ/։

Հարկ է նշել նաև, որ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների մուտքը արգելոցներ անվճար է։

Որպես օրինակ նշենք, որ մայիսի վերջին շաբաթ օրը Գառնի պ/մ ա/թ անվճար այցելել է 2500 մարդ։

Մամուլի ասուլիսներում, հարցազրույցներում և այլ հարթակներում ներկայացվել է, որ Գառնի պ/մ ա/թ մասնաճյուղից ստացվող եկամուտներն ուղղվում են ոչ միայն Գառնի պ/մ ա/թ մասնաճյուղի հուշարձանների, տարածքի, ենթակառուցվածքների բարեկարգմանն ու զարգացմանը, այլև ՊՈԱԿ-ի մյուս 15 արգելոցների, արգելոց-թանգարանների պահպանությանը՝ հուշարձանների, ենթակառուցվածքների պահպանում, զարգացում և այլն, քանզի այդ արգելոցների մեծ մասն անվճար են, իսկ տոմսային տնտեսություն ունեցող մյուս մասնաճյուղերում այցելուների հոսքերը, դրանից գոյացող միջոցները հուշարձանի պահպանությունն ապահովելու համար՝ ոչ բավարար։

Այդ գումարների մի մասն էլ ուղղվում է ՀՀ ողջ տարածքում հաշվառված մյուս հուշարձանների պահպանության, հանրահռչակման, ուսումնասիրման ծրագրերին՝ մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ցուցանակների, տեղեկատվական վահանակների տեղադրում, թանգարանային կրթական ծրագրերի, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում։

Գումարներ են ներդրվում նաև ՊՈԱԿ-ի ավելի քան 300․000 միավոր թանգարանային հավաքածուների պահպանության վիճակի բարելավմանը։

Ինչ վերաբերում է վճարովի հիմունքներով տարբեր միջոցառումների, գովազդային տեսահոլովակների նկարահանումների անցկացմանը՝ փաստենք, որ առաջին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 4 միջոցառում, որոնց դիմաց ՊՈԱԿ-ին է վճարվել է 224․337 ՀՀ դրամ։

Հավելենք նաև, որ բազմաթիվ են անվճար հիմունքներով կազմակերվող մշակութային միջոցառումները։

ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Ա․Հովհաննիսյանի և քաղաքացի Ստեփան Իսպիրյանի միջև ՀՀ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցույթի արդյունքում /գնանշման հարցում/, կնքվել է պայմանագիր, միակ մասնակցի հետ, որով ձեռք է բերվել աուդիոգիդի վարձակալության ծառայություն։ Նշված գնման ընթացակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում։

Աուդիոգիդը, որպես թանգարանային և զբոսաշրջային սպասարկման ծառայության մատուցման տարբերակ, Գառնիում ներդրվել է գիդերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, նրանց ոչ աշխատանքային օրերին որպես այլընտրանք էքսկուրսավարի ծառայությանը՝ հաշվի առնելով նաև համապատասխան արտասահմանյան փորձը։ Այժմ տարվում են աշխատանքներ այլ լեզուներով ևս /չինարեն և ճապոներեն/ հասանելիություն ապահովելու ուղղությամբ։

Այլ թանգարաններում աուդիոգիդ ծառայություն դեռևս չի գործարկվում դրանց ներդրման, սպասարկման բարձր գների և այցելուների հոսքերի սակավության պատճառով։

Թանգարանային և հուշարձանների կառավարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ թանգարանների եկամտի զգալի մաս են կազմում նաև թանգարանային հուշանվերների խանութները, սպասարկման տարաբնույթ ծառայությունները։

Ինչ վերաբերում է տարածքում առկա առևտրի ազդեցությանը հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալման վրա՝ ընթանում են թանգարանային հուշանվերների տաղավարների, սպասարկման այլ ենթակառուցվաքների նախագծման, սահմանված կարգով դրանց տեղադրման և գործարկման աշխատանքներ։