Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պայթյուն՝ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

892
Ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ., 16:12
Պայթյուն՝ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 5 քաղաքացի․ վերջինները հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։