«Ձայնագրությունը ծաղկաքաղ է, եթե ամբողջը ներկայացնի՝ իր համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ»․ Ջհանգիրյան
![]() «Սեղանի շուրջ մեր զրույցը տևել է 2 ու կես ժամ և ավելի, վստահ եմ, հենց սկզբից ձայնագրությունը կա, ուղղակի 14 րոպեն ծաղկաքաղ է արված»,- անդրադառնալով իր և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությանը, ասաց ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը։ «Նստած են երեք տղամարդ, մենակ մեկը չի խոսում, բոլորն են խոսում, թվում է մոնոլոգ եմ ասում, տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ։ Պարոն Վարդազարյանը դիմել էր իր նկատմամբ վարույթ հարուցած ԲԴԽ անդամներին և խնդրել էր, որ իմ նկատմամբ էլ վարույթ հարուցեն։ Այդ ընկերները խնդրել են տրամադրել ամբողջ ձայնագրությունը, որ մանրամասն ուսումնասիրեն, նա հրապարակային մերժել է։ Դա տեղի է ունեցել 1 տարի 2-3 ամիս առաջ, բավականին հետաքրքիր թեմաներ կան այնտեղ, որոնք բացարձակ ձեռնտու չեն Վարդազարյանին հանրայնացնելու համար։ Եթե ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, իր համար բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Ջհանգիրյանը։ |
ԱԺԲ-ի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1412:42ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը Բենթլի ջիպով է գնում Ազգային ժողով (տեսանյութ)
1812:36Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին պաշտոններից (տեսանյութ)
1612:30«Թքած ունենք ձեր վրա էլ, ձեր քվեարկության վրա էլ». ցուցարարները հեռացան՝ ԱԺ-ի մոտ թողնելով Բերձորի լուսանկարները (լուսանկար, տեսանյութ)
2712:00«Շարժումը հասնելու է սրանց վռնդելուն». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3011:54«Բերձորն ու Աղավնոն առայժմ չեն հանձնվի Ադրբեջանին». Հոխիկյան (տեսանյութ)
4811:42