Պաշտոնական. Ուկրաինան և Մոլդովան ԵՄ անդամակցության թեկնածուներ են
![]() Եվրոխորհուրդն Ուկրաինային շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Եվրոպական խորհուրդը հենց նոր որոշում է կայացրել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին: Պատմական պահ է: Այսօր վճռական քայլ է դեպի ԵՄ ձեր ճանապարհին: Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ժողովուրդներին»,- գրել է նա։ Բացի այդ, ԵՄ առաջնորդները ճանաչել են Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ են թեկնածուի կարգավիճակ տալ հենց որ առաջնահերթ խնդիրները լուծվեն։ «Շնորհավորում եմ վրաց ժողովրդին: Պատմական պահ ԵՄ-Վրաստան հարաբերություններում. Վրաստանի ապագան կապված է ԵՄ-ի հետ»,- հավելել է Միշելը:
|

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
