Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունիսի, 2022 թ.

Երևանյան քամին խափանել էր հեռուստաալիքների ու ռադիոյի աշխատանքը

374
Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 22:00
Երևանյան քամին խափանել էր հեռուստաալիքների ու ռադիոյի աշխատանքը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման

հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր
հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումն
արդեն վերականգնվել է։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։