Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան են նշանակում մի մարդու, որը մասնագիտացել է պետական հեղաշրջումների մեջ». Հայկ Նահապետյան

320
Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 20:48
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան են նշանակում մի մարդու, որը մասնագիտացել է պետական հեղաշրջումների մեջ». Հայկ Նահապետյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան են պատրաստվում նշանակել մի մարդու, որը մասնագիտացել է պետական հեղաշրջումների մեջ, սրանից կարող ենք ենթադրել, որ Հայաստանում ներքաղաքական ցնցումների նոր փուլ է սպասվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը:
Աղբյուրի հետ զրույցում Հայկ Նահապետյանը նկատում է՝ Քրիստինա Քվիենն Ուկրաինայում պաշտոնավարել է այն ժամանակ, երբ գունավոր հեղափոխության մեթոդաբանությամբ ու գործիքակազմով պետական հեղաշրջանում եղավ այնտեղ, ուստի փորձագետը չի բացառում, որ այս նշանակումից հետո Հայաստանը ևս ներքաղաքական ցնցումների փուլ մտնի. «Այս նշանակումն ունի նաև մասնագիտական ունակությունների կիրառման անհրաժեշտություն, այդ մարդը հայտնի է Ուկրաինայում. իշխանափոխության գործընթացում ԱՄՆ դեսպանությունն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել, եթե ավելի կոնկրետ, հեղաշրջման կառավարումն է արել։ Պատահական մարդկանց չեն նշանակում, եթե անհրաժեշտ լիներ դեսպան նշանակել մեկին, որը դիվանագիտական առաքելություն պետք է իրականացնի, ապա այդպիսի նշանակում կանեին, բայց նշանակել են մարդու, որը մասնագիտացել է պետական հեղաշրջումների մեջ, հետևապես կարող ենք ենթադրել, որ Հայաստանում ներքաղաքական ցնցումների նոր փուլ է սպասում»,-ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: