Նիվայի պայթյունը եղել կանխամտածված. 35-ամյա տղամարդը մահացել է
![]() ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին: 2022թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:05-ին մահացել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: |
Տեխասում մի քանի տասնյակ դիերով բեռնատար է հայտնաբերվել (տեսանյութ)
16809:46էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց
25200:24«Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է». ռուսները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը (տեսանյութ)
459Երեկ, 18:48Աշտարակ-Էջմիածին ճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ (լուսանկար)
467Երեկ, 09:36Կոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է (տեսանյութ)
519Երեկ, 09:18Երկրաշարժ՝ Հայաստանում
260Երեկ, 08:48