ԱՆ-ում քննարկվել է ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը
![]() Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ընդունել է ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիային՝ Շահեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ կամ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանի՝ առանց մյուս երկրում փաստաբանների պալատի լիցենզիա ստանալու փաստաբանական գործունեություն ծավալելու հնարավորությունը, անդրադարձ է կատարվել արդարադատության թվայնացման գործընթացում ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի փորձագետների ներգրավման հնարավորությանը: Այս համատեքստում առանձնացվել է «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման ուղղությունը: Քննարկման ընթացքում հնչել են նաև առաջարկներ՝ ուղղված ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացի համակարգմանը, ՀՀ պետական մարմիններին հասցեագրվող փաստաթղթերի օրինակելի ձևերի միասնական ռեեստր ներդնելու հնարավորությանը: Համագործակցության շարունակականության երկուստեք կարևորման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներին ներգրավել ինչպես էլեկտրոնային արդարադատության, այնպես էլ դատաիրավական բարեփոխումների գործող աշխատանքային խմբերում: Աղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարություն |
Քննարկվում է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1711:00Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ԱԺ-ի մոտ (տեսանյութ)
3210:42Ընդդիմության շտապ հավաքը ԱԺ-ի մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4810:24«Ժամը 10:30 հավաքվում ենք ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ». Հարությունյան
5510:00«Իրադրությունը բավականին բարդ է». Տ. Աբրահամյան
7109:30Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին. «Հրապարակ»
7609:18