Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.

«Հայհոյանքը նույնիսկ ափսոս է սրան»․ Բաբաջանյան

224
Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 16:00
«Հայհոյանքը նույնիսկ ափսոս է սրան»․ Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ազգային ժողովի նախագահի նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել: Ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվել: Մի շարք «ընդդիմադիրներ» անթաքույց ծրագրում էին վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու սցենարները: Երկրի համար այս ճակատագրական պահին Վարդազարյանը դիմում է դատավորներին հետևյալ կոչով. «Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
Հայհոյանքը նույնիսկ ափսոս է սրան»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան