Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.

«Սա Արցախի վերջնական կործանումն է». Էդգար Ղազարյան

228
Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 16:30
«Սա Արցախի վերջնական կործանումն է». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ահազանգ։ Զգուշացում։ Կանխում։
Խստագույնս զգուշացնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, այս թեմայի հետ հնարավոր առնչություն ունեցող բոլոր բոլորին։ Չհամարձակվե՛ք քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որևէ տարբերակ։ Այդ միջանցքն Արցախը Հայաստանին կապող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միակ երաշխավորված ճանապարհն է։ Կգնաք ու կգտնեք Ձեր խելքին երկրորդ մարդուն, ում կհամոզեք, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքի 5կմ-ից դուրս գտնվող, իրենց կողմից վերահսկվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական ընկերության կողմից ճանապարհ են կառուցում հայերի համար։ Նման բան չի կարող լինել։ Նրանք ճանապարհ են կառուցում իրենք իրենց համար, որպեսզի այդ ճանապարհով Կուբաթլուից հետագայում Սյունիքի մարզով կապ հաստատեն Նախիջևանի հետ։ Սա Արցախի վերջնական կործանումն է։ Չմոտենա՛ք այդ խնդրին։ Չմտածե՛ք հանկարծ, որ այսքան բան ձեզ ներվել է, սա էլ կներվի։ Ոչինչ չի ներվել ու չի ներվելու։ Չփորձեք ավելացնել ձեր հանցանքի չափը։
ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՈՏՔԻ՛։
Սրանք վերջնականապես կործանում են մեր երկիրը։ Պետք է փրկենք մեր երկիրը, որ փրկվենք բոլորս։
ԱՐՑԱԽՑԻՆԵՐ։ Դուք հիմա ի՞նչ եք ուտում, որ հանգիստ նստել հետևում եք Ձեր ոչնչացմանը։
ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԵՔ, մեծ ու փոքր, մեր ու մանուկ։ Ձեզ բնաջնջում է սպասվում»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան