Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչ
![]() ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի՝ 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Մ. Ս-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինն ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք: 22.06.2022թ-ին Մ. Ս-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: |
Ստեփանակերտում խնջույքի ժամանակ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է
4012:36Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել
6812:30ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:00Կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքը (տեսանյութ)
5710:30«Ուշացած հետևություններն արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր»․ ՀՀ ՄԻՊ
197Երեկ, 13:30«Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը»․ ԱԳՆ խոսնակ
11425.06.2022, 19:36