Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.

«Ե՞րբ եք բարեհաճելու սկսել տնազուրկ քարվաճառցիների և քաշաթաղցիների բնակարանով ապահովելու ծրագիրը»․ Ալեքսանդր Քանանյան

326
Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 19:42
«Ե՞րբ եք բարեհաճելու սկսել տնազուրկ քարվաճառցիների և քաշաթաղցիների բնակարանով ապահովելու ծրագիրը»․ Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարություն․ ձեր քաղաքական գնահատականը մի կողմ․ վերջապէս ե՞րբ էք բարեհաճելու սկսել նոյեմբերի 9-ի «համաձայնագրով» տնազուրկ դարձած վերաբնակ քարվաճառցիների և քաշաթաղցիների բնակարանով ապահովելու ծրագիրը, որն այնքան գովազդում, բայց չէք կատարում, անընդհատ ձգձգում և մարդկանց ծայրահեղ ծանր իրավիճակի մէջ էք պահում։ Ընդ որում, սա նա և Հադրութի և հարավային Քաշաթաղի վերաբնակ բնակչութեանն է վերաբերում։
Յիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի ստորագրութեամբ տնազրկուած ՀՀ քաղաքացիներին (Արցախի հաշուառում ունեցող անձինք բոլորն անխտիր ՀՀ քաղաքացի են) կառավարութիւնը չի տրամադրել գոյքը տարհանելու միջոցներ, յանձնուող տարածքներում չի ապահովել գոյքի անվտանգութիւնը զանգուածային կողոպուտից, տնազուրկ մարդկանց չի ապահովել կացարանով և թողել է բախտի քմահաճոյքին։ Սա ՀՀ կառավարութեան միջազգային մարդասիրական իրաւունքի հանդէպ իսկ ցուցաբերած լիակատար արհամարհանքն է։
Պահանջում եմ անմիջապէս գործարկել ՀՀ կառավարութեան իսկ հրապարակած հայրենազրկուածներին կացարանով ապահովելու ծրագիրը՝ առանց նոր անհարկի ու չհիմնաւորուած յետաձգումների, կատարել այն ողջ ծաւալով մինչև սոյն թուականի սեպտեմբերը»: