ԱՄՆ դեսպանատան արձագանքը՝ հայտնի ձայնագրությանը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի և լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2021թ․ փետրվարի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որը հրապարակվեց հունիսի 20-ին։ Հարցրել էինք՝ արդյոք դրանում առկա՞ է ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը միջամտելու, քաղաքական հրահանգ իրականացնելու և շանտաժով կամ այլ մեթոդներով Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական պարտադրելու, ինչպես նաև դատավորին ու ԲԴԽ նախագահին ոչ հարիր վարքագիծ։ Որքանո՞վ է ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի վարքը տեղավորվում այն ժողովրդավարական արժեքների շրջանակում, որոնց աջակցում են ԱՄՆ-ն և անձամբ հարգելի դեսպանը։ Դեսպանատնից մեր հարցերին տվել են ընդհանրական ու անհասցե պատասխաններ։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք աջակցում ու խրախուսում ենք շարունակական ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։ Ժողովրդավարության հիմնաքարերը ներառում են իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը և հանրային պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու քաղաքացիների իրավունքը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդի պահանջով իրականացվող դատական բարեփոխումներին, որտեղ որոշ առաջընթաց եղել է, սակայն անելիք դեռևս շատ կա»,- գրել են դեսպանատնից։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Սովետը ետ է եկել». Ոսկան Սարգսյան
7217:30Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար
11916:12«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)
10115:02«Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
9713:18ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
9313:12«Ադրբեջան ներկրվել ու ներկրվում են նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա». Ալիև
14612:54