Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևանում կրակոցներ են հնչել

449
Չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ., 23:12
Երևանում կրակոցներ են հնչել

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Իրավապահները պարզել են, որ կրակոցները հնչել են Արշակունյաց պողոտայում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի անձը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: