Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.

Դաշնակցականներ Արամայիս Մխիթարյանն ու Ալեքսան Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն

368
Չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ., 20:12
Դաշնակցականներ Արամայիս Մխիթարյանն ու Ալեքսան Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ՀՅ Դաշնակցության Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին և անդամ Ալեքսան Ալեքսանյանին։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ ապօրինաբար բերման են ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը և անդամ Ալեքսանյանը։

Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել Ալեքսանյանին և Մխիթարյանին։

Հունիսի 7-ին էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» Մարզային կոմիտեի նախագահ Արամայիս Մխիթարյանի կալանավորման օրինականության հարցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը։

Հիշեցնենք, որ դաշնակացական երկու գործիչներն էլ Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ են։