Հորդառատ տեղումները Ֆրանսիայում 4 օրվա ընթացքում 1 միլիարդ եվրոյի վնաս են տվել
![]() Ֆրանսիայում վատ եղանակն ընդամենը չորս օրվա ընթացքում՝ հունիսի 2-ից 5-ը, գրեթե 1 միլիարդ եվրոյի վնաս է պատճառել, հայտնում է Ouest-France թերթը: Պրոֆեսիոնալ ապահովագրական ասոցիացիայի հրապարակած առաջին գնահատականները ցույց են տալիս, որ «հունիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում եղանակային վնասը կազմել է 940 միլիոն եվրո», նշում է թերթը։ Պարբերականի տվյալներով՝ փոթորիկներից, հորդառատ անձրևներից, կարկուտից և ջրհեղեղներից ֆրանսիացիների տներին հասցված վնասի չափը գնահատվում է 410 միլիոն եվրո, ավտոպարկինը՝ 370 միլիոն եվրո, ձեռնարկություններինը, այդ թվում՝ գյուղատնտեսական՝ 90 միլիոն եվրո։ Գարնան վերջին՝ մայիսի 20-ից 23-ը Ֆրանսիային պատուհասած վատ եղանակը հաշվի առնելով՝ ընդհանուր վնասը գնահատվում է 1,2 մլրդ եվրո, սակայն դեռևս հաշվի չեն առնվում բնական աղետների, այդ թվում՝ հունիսի 12-ի ջրհեղեղների հետևանքները տուժել է երկրի 65 դեպարտամենտ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
