«Նրանք հին ընկերներ են»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «20-րդ դարասկզբին Ռուսաստանում ցարական ոստիկանության գաղտնի գործակալ կար, ով հավատացյալ ժողովրդին հավատացնում էր, որ ցարը տեղյակ չէ ժողովրդի վատ վիճակին, երկրում տիրող անօրինականություններին և ժողովրդին առաջնորդեց դեպի ցարական պալատ, որտեղ տեղի ունեցավ ժողովրդի սպանդ,1905թվականի հունվարի 9-ի «արյունոտ կիրակին»։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրության հրապարակումից հետո որոշ իրավապաշտպաներ, պախարակելով Ջահանգիրյանին, փորձում են մաքուր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, իբր Գ․ Ջահանգիրյանը ինքնուրույն է գործել, իզուր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշիյնանը իր նոր, մաքուր թիմում մեծ տեղ է տվել հին, տխրահռչակ Ջհանգիրյանին։ Այդ մարդիկ գործում են՝ ինչպես ժամանակին քահանա Գապոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր կոչ անում փակել դատարանների դռները, հայտարարում՝ Հայաստանում դատավոր կա՞, որ չկատարի իմ ասածը, և այլն։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Սովետը ետ է եկել». Ոսկան Սարգսյան
7217:30Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար
11916:12«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)
10115:02«Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
9713:18ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
9313:12«Ադրբեջան ներկրվել ու ներկրվում են նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա». Ալիև
14612:54