Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուս զինվորականներն «Ազովստալը» ականազերծելիս պայթել են ականի վրա. կան զոհեր

758
Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 22:18
Ռուս զինվորականներն «Ազովստալը» ականազերծելիս պայթել են ականի վրա. կան զոհեր

Ռուս զավթիչները ականազերծման աշխատանքներ իրականացնելիս պայթել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, հայտնում է ուկրաինական կողմը: Պայթյունի հետևանքով կա 2 զոհ:

Այս տեղեկությունը հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն իր անձնական Telegram ալիքում։ «Այսօր ռուս սակրավորները զինվորականների հետ ականազերծել են «Ազովստալ» գործարանի տարածքը. արդյունքում՝ երկու զավթիչ գնացել են երգելու Կոբզոնի հետ միասին»,- գրել է Անդրյուշչենկոն։

Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ ռուսական կողմը հայտնել է, որ Ազովստալում պայթել են էներգետիկները։ Այս կերպ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է թաքցնել իր զինվորականների մահը գործարանում, որտեղ մեկ ամսից ավելի է, ինչ ուկրաինացի պաշտպաններ չկան։

Հիշեցնենք, որ մինչ այդ Ազովստալի տարածքում պայթել էր առնվազն վեց ռուս սակրավոր։

Ինչ վերաբերում է գործարանը պաշտպանած ուկրաինացի զինվորականներին, ապա նրանք գերության մեջ են։ Ըստ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի՝ «Ազովստալի» պաշտպանները խոշտանգումների չեն ենթարկվում։ Նրանց ընդհանուր թիվը, նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության համաձայն, գերազանցում է 2,5 հազարը։