Լիտվան սահմանափակել է նաև բեռների ճանապարհային տարանցումը դեպի Կալինինգրադ
![]() Կալինինգրադի մարզի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Լիտվան երկարացրել է Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններից Կալինինգրադի մարզ արգելված ապրանքների և բեռնափոխադրումների ճանապարհային տարանցման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ «Բեռնափոխադրումների տարանցման մասնակի սահմանափակումները վերաբերում են նաև Լիտվայով անցնող ավտոմոբիլային տրանսպորտին։ Ուստի, ինչպես նաև երկաթուղով, այդ ապրանքներն այսօր կարող են փոխադրվել միայն ծովային ճանապարհով»,- նշել են մամուլի ծառայությունից։ Գործակալությունը նշում է, որ այս տեղեկությունը միանգամից հաստատվել է մի քանի ընկերություններում, որոնք զբաղվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ Հրատարակությունը նշում է, որ Լիտվայի մաքսայինն արդեն մեքենաներ է տեղակայում բելառուսա-լիտվական սահմանին՝ Մեդինինկայի անցակետում։ Արդյունքում այնտեղ բեռնատար գնացքների մեծ հերթ է գոյացել։ Ավելի վաղ Լիտվական երկաթուղին ծանուցել էր Կալինինգրադին, որ հունիսի 18-ից կդադարեցվի ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումը։ Նախնական գնահատականներով՝ ապրանքների 40-50%-ը, որոնք փոխադրվում էին Կալինինգրադի և այլ շրջանների միջև, հայտնվել են փոխադրումների արգելքի տակ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
