Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.

««Ծեր աղվեսը» շահերի խաչմերուկն անցնելուց խաբվել է լուսացույցին»․ Արման Վարդանյան

165
Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 12:30
««Ծեր աղվեսը» շահերի խաչմերուկն անցնելուց խաբվել է լուսացույցին»․ Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Ջհանգիրյանը միակը չէ։ ՀՀ-ում շատ քիչ պետական պաշտոնյա կգտնեք (նախկինում և ներկայում), որը տարբերվում է Ջհանգիրյանից։ Ուղղակի «ծեր աղվեսը» շահերի խաչմերուկն անցնելուց խաբվել է լուսացույցին։
Երկիրը քրեական բարքերով կառավարվել, կառավարվում է՝ նախագահների, վարչապետների կաբինետներից սկսած, մինչ ռեստորաների, քելեխի սեղաններ և զվարճանքի այլ վայրեր։
Ի՞նչ անել՝ ոչինչ, Ջհանգիրյանն էլ ոտքի տակ չի ընկնի, բայց դա չի նշանակում, որ ջհանգիրզությունը վերջացավ, էլ չի լինի։
Հայաստանը՝ կոմպրոմատներով կառավարվող երկիր է, որտեղ չկան քաղաքական հոսանքներ, գաղափարներ։ Կրիմինալ թայֆայաբազությամբ չեն թողնում քաղաքական միտք զարգանա, քաղաքական հոսանքներ ձևավորվեն։
Խաչագողերի Երկիր Հայաստան»։

Աղբյուրը`   Արման Վարդանյան