Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի միջուկային զենք կիրառելուն. Բեռլին

1319
Երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ., 23:06
ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի միջուկային զենք կիրառելուն. Բեռլին

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի Դաշնության միջուկային սպառնալիքներին և զսպիչ հարվածին, այս մասին հայտարարել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցը՝ ելույթ ունենալով Կիլում ընթացող Միջազգային ռազմածովային ուժերի սիմպոզիումում, հայտնում է Bild-ը։

«Վստահելի զսպող միջոցի համար մեզ անհրաժեշտ են և՛ միջոցներ, և՛ քաղաքական կամք՝ անհրաժեշտության դեպքում միջուկային զսպող միջոց ստեղծելու համար»,- ասել է գեներալը:

Աղբյուրի համաձայն, ավելի հասկանալի լեզվով Գերհարցը նկատի է ունեցել հետևյալը՝ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն միջուկային զենք կիրառել, եթե դա առաջինն անի Ռուսաստանը։

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի ներխուժման հավանականությունը՝ գեներալն ասել է. «Պուտի՛ն, քիթդ մի՛ խոթիր մեզ մոտ»։ Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Մինչև 2030 թվականը եվրոպացիները Բալթիկ ծովի տարածաշրջանում կունենան ավելի քան 600 ժամանակակից կործանիչ։ Դրանից այնկողմ՝ ամերիկյան ինքնաթիռներն են»։