Երևան`   +30 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.

«Սպասում եք Բերձորը հանձնեն ու գաք էստեղից ասեք՝ «դավաճանը Բերձորը հանձնե՞ց»»․ Ս․ Հովսեփյան

139
Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 00:12
«Սպասում եք Բերձորը հանձնեն ու գաք էստեղից ասեք՝ «դավաճանը Բերձորը հանձնե՞ց»»․ Ս․ Հովսեփյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Մոտ մի երկու ամիս առաջ Փառուխը իբր թե պատահմամբ հանձնվեց, Խրամորթն էլ դատարկվեց, Քարագլուխն էլ հայտնվեցին ադրբեջանցիները։
Չէ, դրա մասին չէի ուզում հիշեցնել...
Բոլորը գրեցին այդ մասին, որոշները հանձնելուց հետք եկան Արցախ, գնացին Խրամորթ, վերլուծություններ արեցին, թաղեցին իշխանություններին ու էլ չհանեցին, իսկ իշխանություններն էլ ստերի տարափով ու սովորության համաձայն, բոլորին մեղադրեցին, բայց իրենք անմեղ ճանաչվեցին։
Արդեն մի ամիս էլ խոսվում է Բերձորի հուլիսի մեկին հանձնման մասին, այսօր իմացանք, որ Բերձորից հանում են հոսանքի լարերը, գազի խողովակները, էն մեկն ասում է նա է մեղավոր, էն մյուսը՝ նա։
Բայց դա էլ Հեչ...
Ինչ կա՞, էլի սպասում եք, որ այս անգամ էլ Բերձորը հանձնեն, ու գաք էստեղից ասեք՝ «դավաճանը Բերձորը հանձնե՞ց», թե՞ այս անգամ գոնե շուտ կգաք մի բան էլ ամառը կանցկացնեք Բերձորում ու կխափանեք իշխանությունների անվարան Բերձորը հանձնելու ծրագիրը։
Հետո չասեք չեմ հարցրել, բա ո՞ւր էի ու չէի խոսում։ Տեղս գիտեք, եկե՛ք»։

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան