Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.

«Լավ մտածեք, որ մի բանի տակ մտնում եք»․ Միքայել Շխիմյան

165
Երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ., 22:48
«Լավ մտածեք, որ մի բանի տակ մտնում եք»․ Միքայել Շխիմյան

Փաստաբան Միքայել Շխիմյանի գրառումը․ «Ի գիտություն՝ սկսնակ և վաղեմի կամակատար դատավորների... լավ լսեք այսօր համացանցում տարածված ձայնագրությունը, որի մեջ ձեր առաջնորդն ինչ-որ երաշխիքներ է տալիս իրենից առաջ նույն աթոռը զբաղեցրած անձին... հատկանշական է այն պահը, որ երաշխիք տալիս նշում է, որ երաշխիքը ուժի մեջ է այնքան, քանի դեռ ինքը կա... իհարկե, երկար տարիների կյանք մաղթելով վերջինիս, հարկ է արձանագրել, որ փաստորեն, այդ երաշխիքն այդքան էլ երկարատև չի կարող հանդիսանալ... ասածս ինչ է, լավ մտածեք որ մի բանի տակ մտնում եք, արդյոք կարող է մարդու/դատավորի հեղինակությունն առավել նվազ արժեք ունենալ, քան այդ կարճաժամկետ երաշխիքը... դեռ շատ բդխ հիմնարկի վարիչներ կգան ու կգնան, բայց դուք մնալու եք, պաշտոնավարելու եք ու դեռ նայելու եք ձեր արժանապատիվ, առաքելությանը նվիրված կոլեգա դատավորների աչքերին, եթե, իհարկե, այդքան երես կունենաք»։

Աղբյուրը`   Միքայել Շխիմյան