Ավտովթար՝ Արարատում․ պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կինն ու 2 անաչափահաս երեխաները՝ հոսպիտալացվել են
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին, ժամը 17։55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։ Ուղևորներ Ս․ Բ․-ն և Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Մ․-ի դին: shamshyan.com-ի տեղեկություններով քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող ու դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։ |
Գեղարքունիքում՝ 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի քաղաքացու դին
88Երեկ, 22:24Վրաստանը չի հրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայից
90Երեկ, 22:18Արարատում տղամարդը դանակը ձեռքին մտել է հիվանդանոց՝ ասելով, որ պետք է բժշկին սպանի
135Երեկ, 19:36ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից
384Երեկ, 09:24Երևանում տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
49829.06.2022, 22:18Զելենսկին ցույց է տվել, թե ինչպես է հրթիռը հարվածում Կրեմենչուգի առևտրի կենտրոնին (տեսանյութ)
67229.06.2022, 20:06