«Դուք չեք ներելու ինքներդ ձեզ»․ Տիգրան Աբրահամյան
![]() «Մենք գտնվում ենք մի կառույցի դիմաց, որը ճշգրիտ տիրապետում է, թե ինչ է տեղի ունենում սահմանին և ինչ է տեղի ունենում երկրի ներսում։ Սա այն կառույցն է, որը գիտի, թե ինչ է տեղի ունեցել 2018թ․ հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտի, թե ովքեր և ինչ որակի մարդիկ են եկել իշխանության, տեղյակ է թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, և իհարկե, թե ինչ է տեղի ունենում հետպատերազմյա ժամանակաշրջանում»,- Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս կառույցը՝ գիտակցելով մեր երկրում առկա իրավիճակը, այս իշխանությունների բոլոր հանցագործությունները և դրսևորելով անտարբեր պահվածք՝ կրկնակի, եռակի, քառակի է պատասխանատվություն կրելու»,- ասաց նա։ «Ես ուզում եմ, որ այստեղ աշխատող ցանկացած ծառայող մշտապես հիշի՝ ինքն առաջին հերթին ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Դուք պետք է հիշեք, որ դուք համազգեստ, կոչում կրող մարդիկ եք։ Ձեր ընտրած ճանապարհը մեզ և մեր երկիրը տանելու է դեպի անդունդը, դուք չեք ներելու ինքներդ ձեզ»,- ԱԱԾ-ի դիմաց ասաց պատգամավորը։ Ամփոփելով երթը, կազմակերպիչները հիշեցրեցին հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։ |
Շվեդիան և Ֆինլանդիան կփոխեն օրենսդրությունը՝ Թուրքիայի պահանջով
74Երեկ, 23:36Երևանը հայտարարել է որոշակի հարցերում Բաքվի հետ մերձեցման մասին. #TASS
62Երեկ, 23:30ԱՄՆ-ն ճնշում է գործադրել Թուրքիայի վրա. Շվեդիան և Ֆինլանդիան միանում են ՆԱՏՕ-ին
80Երեկ, 23:00«Մեզ կոռուպցիայի մեջ մեղադրում էին մարդիկ, ովքեր այսօր մինչև կոկորդները թաղված են կոռուպցիայի մեջ»․ Հենրիխ Դանիելյան
46Երեկ, 22:18«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազում». Մակրոն
121Երեկ, 19:12«Թող լռեն այլևս կեղծ բարեպաշտները, թե ժողովրդին չի կարելի մեղադրել»․ Հայկ Մարտիրոսյան
76Երեկ, 17:54