«Երկրորդ դեպքն է արդեն, որ Նիկոլ Փաշինյան անվան հետ ուղիղ կապվում են սպանություններ». Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Երկրորդ դեպքն է արդեն, որ Նիկոլ Փաշինյան անվան հետ են ուղիղ կապվում սպանություններ։ Սոնա Մնացականյանի սպանությունը հիշում ենք բոլորս, ընդամենը վերջերս էր։ Նրան վթարի ենթարկեց Նիկոլ Փաշինյանի շարասյունը, թողեց մահանա ու անտարբեր անցավ կողքով։ Օրը ցերեկով էր, մարդկանց աչքի առաջ էր, տեսանյութեր կան։ Էդ ժամանակ ի՞նչ եղավ․ ՔՊ-ն և շրջանակները անմիջապես սկսեցին արդարացնելը՝ «դե հո վարչապետը չի քշել», «աղջիկը հետ-հետ է քայլել» և այլն, փորձում էին մաքրել Նիկոլի անունը։ Նույնը հիմա է, տեղեկությունը մի քանի տեղից նույնն էր՝ Նիկոլին հայհոյելու համար մարդ են սպանել․․․ Ու ՔՊ-ականները, ափալ-թափալ անցան էլի նրա անունը մաքրելուն․ դեռ սպանությունը չբացահայտած, դեռ չհարցաքննած՝ ոստիկանությունը գիշերվա կեսին հաղորդագրություն է տարածում՝, թե քաղաքական ենթատեքստ չունի, որսորդական հրացանով մի հատ կրակոց է։ Բայց նույն տեքստում ասում է, թե 6 վիրավոր կա հիվանդանոցներում, մանրամասները ճշտում են։ Այսինքն՝ ամենից կարևոր մանրամասնությունը՝ Նիկոլին հայհոյելու համար է, թե ոչ՝ ճշտել եք, դրանով անմիջապես հաղորդագրությունը տալիս եք, դե մնացածը հետո, ընթացքում կճշտե՞ք։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Նիկոլի երեկվա ասուլիսը հրահանգված էր Մոսկվայից». Վարուժան Ավետիսյան
2722:36«Մոսկվան նստում է Ադրբեջան-Թուրքիա կապուղու զարկերակին». Նիկոլայ Թորոսյան
3422:24«Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «...արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը». Արտակ Զաքարյան
3522:00«Թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է». Իշխան Սաղաթելյանը՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին
4521:36Պատերազմին դեմ արտահայտված Դվորկովիչին հեռացրել են նախագահական գիտական խորհրդից
5421:30«2022թ․ աշուն՝ հանձնում է «Զանգեզուրի միջանցքը». համաձա՞յն եք». Ավետիք Իշխանյան
5921:00