Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մակրոնի կոալիցիան կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում

1188
Երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ., 10:42
Մակրոնի կոալիցիան կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը, ինչպես և կանխատեսվում էր, «Միասին» կոալիցիան է. Էմանուել Մակրոնի կողմնակիցները 245 մանդատ կունենան, փոխանցում է «Ինտեֆաքս»-ը:

Մակրոնի կողմնակիցները բացարձակ մեծամասնության չեն հասել խորհրդարանի ստորին պալատում, ինչի համար անհրաժեշտ էր 289 մանդատ՝ 577-ից։

Երկրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» ձախակողմյան կոալիցիան է՝ 131 մանդատով։

Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունն է, որը կստանա 89 տեղ։