Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.

««Հերքելով»՝ հաստատեցին». Արսեն Բաբայան

119
Երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ., 01:42
««Հերքելով»՝ հաստատեցին». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի գրառումը․ ««Հերքելով»՝ հաստատեցին
Ոստիկանությունը շտապեց արձագանքել ՔՊ-ականների բարեկամների կողմից Ապարանում կատարած սպանությանը:
Այս իշխանության որակը տեսնո՞ւմ եք: Ուրեմն ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկ ամիս է արդեն հայտարարել է, որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվել են հայկական 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, բայց պաշտոնական որևէ հերքում մինչ այս պահը չի հնչել:
Իսկ այս դեպքը գիշերվա 00:30-ին փորձեցին հերքել:
Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում:
Քաղաքական կլիներ, եթե ԱԺ-ում հայտնի քաղաքական հարցի շուրջ առաջացած վեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը սպաներ Ալեն Սիմոնյանին, երբ նա Էդմոնին անբարոյականի զավակ անվանեց»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան