Ջոնսոնը խոստացել է յուրաքանչյուր 120 օրը մեկ պատրաստել 10 հազար ուկրաինացի զինվորի
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է օգնել 120 օրը մեկ 10000 ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը՝ որպես Ուկրաինայի աջակցության մաս: Այս մասին հայտնում է The National-ը։ Ջոնսոնը ներկայացրել է ռազմական օգնության՝ չորս կետից բաղկացած ծրագիր, ներառյալ երաշխավորումը, որ Ուկրաինան «ավելի արագ ստանա զենք, տեխնիկա, զինամթերք և վերապատրաստում, քան թշնամին», «շարունակական ֆինանսավորման և տեխնիկական աջակցության» տրամադրումը և այլընտրանքային ցամաքային ուղիների մշակումը՝ հաղթահարելու համար Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նավահանգիստների շրջափակումը: Վարչապետը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան նպատակ ունի աշխատել դաշնակիցների հետ՝ յուրաքանչյուր 120 օրը մեկ ուկրաինացի մինչև 10000 զինվոր վերապատրաստելու համար: Միաժամանակ, մինչև 2025 թվականը Մեծ Բրիտանիայի կանոնավոր բանակի թիվը 82 հազարից կկրճատվի մինչև 72,5 հազար մարդու, ինչը երկրի զինված ուժերի նվազագույն չափն է 1714 թվականից ի վեր։ Դաունինգ Սթրիթը շեշտը դնելու է «առավել կատարյալ տեխնոլոգիաների» վրա։ Ավելի վաղ Ջոնսոնը նախազգուշացրել էր դաշնակիցներին, որ Ուկրաինայում հակամարտությունը կտևի մի քանի տարի։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «Կիևի օտարերկրյա կողմնակիցները» պետք է «ամեն գնով պահպանեն իրենց հանգստությունը»՝ ապահովելու համար, որ «քաջարի Ուկրաինան» ունենա «ռազմավարական ճկունություն՝ օգնելու նրան գոյատևել և ի վերջո հաղթել»: Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի վարչապետն անսպասելի այց է կատարել Կիև՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարների՝ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելու հաջորդ օրը՝ աջակցելու երկրի ԵՄ ձգտումներին։ Այցի ընթացքում Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է ռազմական պատրաստության ընդլայնված ծրագիր։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
