Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը դժգոհել է Պուտինի նվաստացումներից

1294
Կիրակի, 19 հունիսի, 2022 թ., 17:48
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը դժգոհել է Պուտինի նվաստացումներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն ուժի ցուցադրությունն է հասկանում, ասում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը։ BBC News-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչն ասել է, որ ՌԴ նախագահն, իբր, նվաստացրել է իրեն և ստիպել նստել ցածր աթոռին։

Խոսքը 2006 թվականին Բրաունի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ քաղաքական գործիչների հանդիպման մասին է, այն ժամանակ նա դեռ երկրի վարչապետ չէր, բայց գանձարանի ղեկավար էր։ Բրաունի խոսքով՝ իրեն միտումնավոր նստեցրել են ցածր աթոռին, որպեսզի նա ստիպված լինի ներքևից վերև նայել Պուտինին։ Բացի այդ, ռուս քաղաքական գործիչը, իբր, ունեցել է մի ամբողջ թղթապանակ՝ նախկին վարչապետի դոսյեով։

«Նա հանեց փաստաթղթերը և սկսեց բարձրաձայն կարդալ իմ մասին եղած ամբողջ տեղեկատվությունը, կարծես ուզում էր ինձ ապացուցել, որ ինձ ավելի շատ է ճանաչում, քան ես ինքս»,- ասել է բրիտանացի պաշտոնյան՝ հավելելով, որ նույնիսկ այդ ժամանակ Պուտինն իսկապես վախեցրել է իրեն։

Գորդոն Բրաունը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր 2007-2010 թվականներին։