Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Փոքր Ալիևի ցանկությունը մեծ Ալիևի երազանքն իրականացնելն է». ՀՀ նախագահ

744
Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 13:12
«Փոքր Ալիևի ցանկությունը մեծ Ալիևի երազանքն իրականացնելն է». ՀՀ նախագահ

«Մենք ասում ենք՝ եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են՝ մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով է անցնելու դա: Մենք ասում ենք՝ ո՛չ, եկեք սկզբունքները քննարկենք, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո շատ ավելի հեշտ է լինելու մեզ համար: Այդտեղ մենք տարբերակներ ունենք, դա միակ ճանապարհը չի: Ըստ մեզ, փոքր Ալիևի ցանկությունը մեծ Ալիևի երազանքն իրականացնելն է: Խորհրդային տարիներին Բաքվից Մեղրիով Նախիջևան արագընթաց ճանապարհ էր կառուցվում: 1987-ին այդ ճանապարհը կանգնեցվեց: Այնտեղ կոնֆլիկտ եղավ... Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց դա պրակտիկորեն այսօր հնարավոր չէր իրականացնել»,- Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Փոքր Ալիևի ցանկությունը մեծ Ալիևի երազանքն իրականացնելն է». ՀՀ նախագահ