ԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Սեյրան Օհանյանին և Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։ Նշենք, որ հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։ Երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր ԱԳ նախարարությանը՝ խնդրելով կազմակերպել պատվիրակության հանդիպումներն ԱԺ նախագահի և երեք խմբակցությունների ներկայացուցիչների ու կին պատգամավորների հետ։ ԱԳՆ-ն էլ այդ գրությունն ուղարկել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով հանդիպումների վերաբերյալ հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը։ Բայց առիթն օգտագործելով՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաև առանձին հանդիպումների է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի հրավերն անձամբ փոխանցի նրանց և ձեռքի հետ էլ զրուցի տարբեր հարցերի շուրջ։ Դեսպանը, ըստ ամենայնի, նաև հեռահար նպատակ է ունեցել՝ շոշափել ընդդիմադիրների տրամադրություններն ու համոզել, որ թուլացնեն պայքարը իրենց «հովանավորությունը վայելող» Նիկոլ Փաշինյանի դեմ, որ վերջինս գնա իրենց նախանշած ճանապարհով և ստորագրի բոլոր հնարավոր փաստաթղթերը»: Մանրամասները՝ թերթի համարում:
|
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00