«Ռուսաստանն ակնկալում էր Կիևը գրավել 12 ժամում». Ուկրաինայի ՊՆ
![]() Ռուսաստանն ակնկալում էր գրավել Կիևը ներխուժումից հետո 12 ժամվա ընթացքում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում սպանված ռուս սպայի մոտ հայտնաբերված փաստաթուղթը։ «Նրանք կարծում էին, որ 12 ժամից կհայտնվեն Կիևի կենտրոնում»,- ասել է նախարարը։ Ռեզնիկովի խոսքով՝ ռուսները միամտորեն սպասում էին, որ Ուկրաինայի կառավարությունը ներխուժումից հետո 72 ժամվա ընթացքում կլքի մայրաքաղաքը։ «Անկեղծ ասած, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում մեր գործընկերներն էլ էին միամիտ, մեզ ասում էին, որ ներխուժում է սպասվում, և դուք ընկնելու եք, ընդամենը 72 ժամ ունեք, դրա համար էլ մեզ ծանր զենք չտվեցին»,- ասում է նա։ Ռեզնիկովի խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան մարտի վերջին ազատագրեց Կիևի շրջանը, արևմտյան գործընկերներն սկսեցին Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն մատակարարել։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
