Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ասում էր՝ զրո կետից եմ սկսել բանակցությունները»․ Գեղամ Մանուկյան

773
Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 15:12
«Ասում էր՝ զրո կետից եմ սկսել բանակցությունները»․ Գեղամ Մանուկյան

«Ամեն անգամ իր պարտությունը, փլուզումը, երկրին այս վիճակի բերելը, իր՝ պայմանական խաղաղության դարաշրջանի քաղաքականության տապալումը փորձում է բարդել նախկինների վրա»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ասում էր՝ զրո կետից եմ սկսել, իմ կետից եմ սկսել բանակցությունները։ Զրո կետից սկսելով՝ այնքան իրարամերժ հայտարարություններ, դիրքորոշումներ ունեցավ, որ անգամ միջազգային հանրությունը երես թեքեց հայկական կողմից»,- նշել է նա։