Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ թոշակի անցնելու ժամանակն է». Ալիև

822
Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 14:18
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ թոշակի անցնելու ժամանակն է». Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել: Ուստի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուց հետո Մինսկի խումբն այլևս պետք չէ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում ընթացող համաժողովի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ալիևի խոսքով՝ «ռուս-ուկրաինական պատերազմից հետո բոլորը հասկանում են, որ հնարավոր չէ հանդիպում անցկացնել Մինսկի խմբի երեք համանախագահների մասնակցությամբ»։ «Մեզ արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլևս չի գործելու. ժամանակն է, որ նրանք անցնեն թոշակի»,- ասել է նա: