Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դադար վերցնելու, հետքայլի մասին խոսակցություններն ընդամենը խոսակցություն են». Սաղաթելյան

924
Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 12:30
«Դադար վերցնելու, հետքայլի մասին խոսակցություններն ընդամենը խոսակցություն են». Սաղաթելյան

«Դադար վերցնելու, հետքայլի և այլնի մասին խոսակցություններն ընդամենը խոսակցություն են. մենք շարժումն ընդլայնելու ծրագիր ունենք, որի աշխատանքները մեկնարկած են»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Խոսելով վրանները հանելու մասին՝ նշել է, որ շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար. «Հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի ու վրանների արդյունավետության հարցը»: Նրա խոսքով՝ եթե կգա ինչ-որ փուլ ու կորոշեն՝ վրաններն անհրաժեշտ են, կաշկանդվածություն չունեն: