Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ ՀՀ կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց»․ Ջուլհակյան

704
Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 12:18
«Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ ՀՀ կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց»․ Ջուլհակյան

«Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ ՀՀ կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, անվտանգության հարց, ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցներում լրագրողի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին անդրադառնալով, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Ինչ-որ պահից սկսած՝ արցախահայությունը սկսել է իրեն անվտանգ չզգալ ու իր էքզիստենցիալ իրավունքը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել գնալ ինքնորոշման ճանապարհով, այսինքն՝ ոչինչ ըստ էության չի փոխվել, ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց և հիմա շարունակում է այն լինել արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարց»,- նշեց նա։