Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրքիան հրաժարվել է բանակցություններ վարել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ

760
Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 18:42
Թուրքիան հրաժարվել է բանակցություններ վարել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ

Թուրքիան մերժել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ եռակողմ բանակցություններ վարելու՝ ՆԱՏՕ-ի առաջարկը։ Չորեքշաբթի օրը՝ հունիսի 15-ին, նախապես նշանակված հանդիպումը չկայացավ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Դաշինքի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումը «վերջնական նպատակն էր, բայց մենք դեռ չենք հասել դրան», գրում է թերթը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի աղբյուրը։