Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ձեզ թվում է՝ Իշխան Սաղաթելյա՞նը պետք է որոշի Ազգային ժողովի օրակարգը»․ Վիգեն Խաչատրյան

619
Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 14:30
«Ձեզ թվում է՝ Իշխան Սաղաթելյա՞նը պետք է որոշի Ազգային ժողովի օրակարգը»․ Վիգեն Խաչատրյան

«Իմ կարծիքով իրենք արդեն էդ վճիռը կայացրել են իրենց դուրս են դրել պատգամավորի կարգավիճակից»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, խորհրդարանական ընդդիմության մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը չի ասել, որ խորհրդարան չեն գնալու, այլ ասել է, որ գնալու են Ազգային ժողով սեփական օրակարգով, Խաչատրյանն ասաց․ «Ձեզ թվում է՝ Իշխան Սաղաթելյա՞նը պետք է որոշի Ազգային ժողովի օրակարգը. Ազգային ժողովի օրակարգը որոշում ա Ազգային ժողովը՝ քվեարկությամբ։ Որևէ մեկն օրակարգ չի որոշում»։