Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Օրվա երկրոդ կեսին զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով». Իշխան Սաղաթելյան

723
Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 10:12
«Օրվա երկրոդ կեսին զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով». Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ընկերներ, գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը:

Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։

Հ. Գ. Այժմ գնում եմ Արթիկ քրեակատարողական հիմնարկ՝ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Հ. Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում, ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։ Նահանջ չկա, հետքայլ չկա։

Ոգով, Աստծով, մինչև վերջ»։