Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չի կարելի փորձել շպագատ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև». Զելենսկին՝ Շոլցին

1872
Երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ., 11:42
«Չի կարելի փորձել շպագատ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև». Զելենսկին՝ Շոլցին

Ժամանակն է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջնականապես որոշի Բեռլինի դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ, այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մեզ պետք են երաշխիքներ կանցլեր Շոլցից, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինային: Չի կարելի փորձել շպագատ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- ընդգծել է նա: