Ռուս օլիգարխները շարունակում են թռչել Եվրոպա՝ չնայած պատժամիջոցներին
![]() Ռուսաստանի օդանավերի թռիչքը Եվրոպայի վրայով արգելող պատժամիջոցների սահմանումից ի վեր ռուս միլիարդատերերին պատկանող մասնավոր ինքնաթիռները մոտ 30 թռիչք են իրականացրել եվրոպական օդային տարածքում, պարզել է Welt am Sonntag-ը։ Օրինակ, փետրվարի 28-ին միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի ինքնաթիռները Ֆլորենցիայի ու Մյունխենի օդանավակայաններից թռել են Տաշքենդ։ Մարտի սկզբին Սան Մարինոյում գրանցված T7-7AA գրանցման համարանիշով Bombardier ինքնաթիռը Նիսից թռել է Ստամբուլ։ Ինքնաթիռը պատկանում է ռուս գործարար Ալբերտ Ավդոլյանին, նշում է Welt am Sonntag-ը։ Ապրիլին Լյուքսեմբուրգում գրանցված ինքնաթիռը, որը պատկանում էր ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգին, Շվեյցարիայի Բազելից թռել է Ղազախստան։ Պատժամիջոցների սահմանումից հետո Ֆրանսիայի վրայով առնվազն ութ թռիչք է իրականացվել ռուս գործարար Ալեքսանդր Զանադվորովի ուղղաթիռով, գրում է թերթը։ «Ռուսաստանից դուրս գրանցված և ոչ ռուսական ընկերություններին պատկանող բիզնես ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ պատժամիջոցների կիրառումը երբեմն դժվար է դառնում սեփականության ոչ թափանցիկ կառույցների պատճառով», - բացատրել է աղբյուրը Welt am Sonntag-ին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
