Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հիլարի Քլինթոնը համաձայն չէ ՌԴ-ի հարցում Մակրոնի դիրքորոշման հետ

887
Երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ., 16:00
Հիլարի Քլինթոնը համաձայն չէ ՌԴ-ի հարցում Մակրոնի դիրքորոշման հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրեր առաջ հայտարարել էր, որ շատ կարևոր է չնվաստացնել Ռուսաստանին, որպեսզի դիվանագիտական լուծում գտնվի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը. Քլինթոնի կարծիքով՝ Մակրոնի դիրքորոշումը կարելի է անվանել «անցած փուլ», քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «վաղուց խախտել է կարմիր գիծը»։

Ավելի վաղ Մակրոնին արձագանքել էր նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան. «Ռուսաստանին չնվաստացնելու կոչերը կարող են միայն նվաստացնել Ֆրանսիային կամ ցանկացած այլ երկրի, որն այդպիսի կոչ կանի։ ՌԴ-ն ինքն իրեն է նվաստացնում: Ավելի լավ է կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես Ռուսաստանին տեղը դնենք: Դա կբերի խաղաղություն ու կփրկի կյանքեր»,- գրել էր նա՝ թվիթերյան իր էջում: