Ուկրաինայի կառավարությունը հացահատիկի արտահանման ուղիներ է մշակել
![]() Ուկրաինայի փոխարտգործնախարար Դմիտրի Սենիկը հայտարարել է, որ Կիևը մշակել է երկու երթուղի Լեհաստանի և Ռումինիայի տարածքով՝ հացահատիկ արտահանելու և պարենային գլոբալ ճգնաժամը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Գլոբալ պարենային անվտանգությունը վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանի Դաշնության ներխուժումն Ուկրաինա դադարեցրել է հացահատիկի արտահանումը Սև ծովից, ինչը հանգեցրել է համատարած դեֆիցիտի և գների աճի», - ասել է նա: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Ասիայում և Աֆրիկայում հնարավոր սովի մասին՝ ուկրաինական հացահատիկի մատակարարումների դադարեցման պատճառով։ Ըստ նրա՝ դա կբերի քաղաքական անկայունության, հեղաշրջումների շարքի և քաղաքական գործիչների տապալման։ Մինչ այդ, Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ասել էր, որ Ուկրաինան կհամաձայնի վերսկսել գյուղմթերքի ծովային փոխադրումները, եթե նոր զինատեսակներ տեղափոխվեն Կիև։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
