ԱՄՆ-ում բենզինի արժեքը կրկին պատմական առավելագույն ցուցանիշ է գրանցել
![]() ԱՄՆ-ում մեկ գալոն (3,78 լիտր) բենզինի գինը կրկին թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ հատելով 5 դոլարի շեմը։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին այս ցուցանիշը եղել է 1,93 դոլար: Անցած շաբաթ մեկ գալոն բենզինն ԱՄՆ-ում 19 ցենտով էժան էր։ Մի քանի նահանգներում վարորդներն ստիպված են վառելիքի համար էլ ավելի շատ վճարել։ Այսպիսով, Քալիֆորնիայում մեկ գալոնն արժե 6,43 դոլար: Սակայն որոշ նահանգներում բենզինը վաճառվում է 5 դոլարից ցածր: Օրինակ՝ Ջորջիայում մեկ գալոնն արժե 4,67 դոլար, Միսիսիպիում և Արկանզասում այդ ցուցանիշը կազմում է 4,52 դոլար։ Լուիզիանայում միջին գինը հասնում է 4,53 դոլարի։ «Հինգ դոլարանոց գալոնի արժեքը ռեկորդային է միայն առանց գնաճի: Գնաճի հաշվարկով ճշգրտված՝ բենզինը պատմության մեջ ամենաթանկն էր 2008 թվականի հուլիսին (4,11 դոլար, որը համարժեք է այսօրվա 5,4 դոլարին)»,- գրում է Associated Press-ը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ում գնաճի մարտյան աճը 70 տոկոսով հրահրվել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության արդյունքում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Այովա նահանգում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր երկրում գների աճի դեմ պայքարին։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
