Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Շարժումը երբևէ ու որևէ պարագայում չի կարող մարել». Իշխան Սաղաթելյան

1523
Ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ., 11:24
«Շարժումը երբևէ ու որևէ պարագայում չի կարող մարել». Իշխան Սաղաթելյան

«Շարժումը երբևէ ու որևէ պարագայում չի կարող մարել: Շարժման մարումը կամ կասեցումը՝ դա հայ ժողովրդի պարտությունն է: Շարժումը ՀՀ նորանկախ պատմության մեջ բացառիկ գործընթաց էր. շուրջ 40 օր՝ 24 ժամվա ռեժիմով մարդիկ դուրս են եկել փողոց, ունեցել ենք 40-50 հազարին հասնող հանրահավաքներ, երթեր, ունեցել ենք նվազումներ, բայց շարժումը չի կանգնելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ շարժումը հասնելու է իր նպատակին: